Քաղաքացին Face ID-ով կարող է տեսնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում իր նկատմամբ առկա կատարողական վարույթները


 

Քաղաքացին Face ID-ով կարող է տեսնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում իր նկատմամբ առկա կատարողական վարույթները

  • 30-07-2025 11:10:19   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ Արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջու տեսանյութ է հրապարակվել հետևյալ գրառմամբ.

«Քաղաքացին Face ID -ով կարող է տեսնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում իր նկատմամբ առկա կատարողական վարույթները
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից քաղաքացուն մատուցվող ծառայությունները առավել հասանելի դարձնելու համար՝ ստեղծվել է QR կոդ՝ «Անձնական գրասենյակ» կատարողական վարույթների էլեկտրոնային հարթակ մուտք գործելու և FACE ID թվային գործիքի միջոցով գրանցվելու համար, իսկ cesa.am կայքի դեսքթոփ ու մոբայլ տարբերակների ինտերֆեյսի վրա ավելացվել են «Տե’ս քո արգելանքը» ինտերակտիվ կոճակներ, որոնք քաղաքացուն ուղղորդում են միանգամից Face ID հարթակում գրանցման ուղեցույցը»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն