Ինչպես եկեղեցական կանոնով կաթողիկոսին արգելվում է երեխա ունենալ, ՔՕ-ն էլ արգելում է ռազմական հեղաշրջման կոչը


 

Ինչպես եկեղեցական կանոնով կաթողիկոսին արգելվում է երեխա ունենալ, ՔՕ-ն էլ արգելում է ռազմական հեղաշրջման կոչը

  • 01-08-2025 19:10:22   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կարդացի Կտրիճ Ներսիսյանի հրամանով ընդունված մի հայտարարություն, որտեղ երկրի իշխանությունը մեղադրվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ:

Ի գիտություն Կտրիճ Ներսիսյանի.
 
Ռազմական հեղաշրջման կոչ անելը չի տեղավորվում խոսքի ազատության մեջ: 
 
Այնպես, ինչպես եկեղեցական կանոնով կաթողիկոսին արգելվում է երեխա ունենալ, այդ նույն կերպ էլ քրեական օրենսգրքով արգելվում է ռազմական հեղաշրջման կոչ անելը:
 
Հորդորում եմ եկեղեցական պատկան մարմիններին բացատրել սա Կտրիճ Ներսիսյանին ու դադարեցնել նրա եկեղեցահալած ու ապապետական գործունեությունը:
Իսկ Մայր Աթոռը, որքան էլ Կտրիճ Ուխտազանցը փորձի այն վերածել քրեաօլիգարխիայի քաղաքական բնի, այդպիսին չի դառնալու: Այն մաքրվելու է ու շարունակելու է մնալ հայ ժողովրդի կարևոր արժեքային հիմնասյուններից մեկը»:
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն