Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում


 

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

  • 04-08-2025 16:39:18   | Հայաստան  |  Սպորտ

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։
 
Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։
 
Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։
 
Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։
 
ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 2737 վարկանիշով 16-րդ տեղում է։
 
100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի միայն մեկ ներկայացուցիչ. Շանթ Սարգսյանը 2653 վարկանիշով 68-րդն է։
 
Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը (2405) 37-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2393)` 48-րդը։
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ