ԱՄՆ գործերի հավատարմատարն ու ադրբեջանցի նախարարը քննարկել են համագործակցելու հեռանկարները


 

ԱՄՆ գործերի հավատարմատարն ու ադրբեջանցի նախարարը քննարկել են համագործակցելու հեռանկարները

  • 05-08-2025 19:26:36   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Բաքվում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարի հետ։
 
ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ հանդիպմանն ընդգծվել է, որ մեծ հեռանկարներ կան Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացման համար՝ տնտեսական, առևտրային, էներգետիկ, ներդրումային, տրանսպորտային, տարանցիկ, արդյունաբերական և այլ ոլորտներում:
 
Ադրբեջանական կողմը փոխանցել է, որ Բաքուն մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը