Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում


 

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

  • 06-08-2025 17:49:28   | Լեհաստան  |  Սպորտ

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր է դարձել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում։
 
26-ամյա Ամոյանը եզրափակչում 4-0 հաշվով հաղթել է շվեդ ըմբիշ Ալբին Օլոֆսոնին։
 
Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։
 
Հայաստանից մրցաշարին մասնակցել են նաև Մանվել Խաչատրյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ), ովքեր մրցանակային տեղեր չեն զբաղեցրել։
Նոյյան տապան  -   Սպորտ