Նոր մանրամասներ են հայտնի դարձել պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ վթարի մասին


 

Նոր մանրամասներ են հայտնի դարձել պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ վթարի մասին

  • 06-08-2025 18:39:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՆԳՆ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել այսօր պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ վթարի մասին։
 
Ըստ պաշտոնական տեղեկատվության, այսօր՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի կամրջի վրա միմյանց են բախվել «Գազ 3129» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ։
 
Վթարի հետևանքով «Գազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Նույն հիվանդանոց են հոսպիտալացվել նաև «Նիսանի» վարորդն ու երեք ուղևորները։
 
«Նիսանի» մյուս` 22-ամյա ուղևորը բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
 
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմնին։
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ նախնական տեղեկություններով 6 վիրավորներից 3-ը և մահացածը ՀՀ ՊՆ ծառայողներ են: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն