Հայաստանի թենիսի ֆեդերացիան նոր տարբերանշան ունի


 

Հայաստանի թենիսի ֆեդերացիան նոր տարբերանշան ունի

  • 14-08-2025 17:49:21   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի թենիսի ֆեդերացիան նոր տարբերանշան ունի:

Տարբերանշանը ոգեշնչված է հայկական հյուսվածքային զարդանախշերից։
 
«Կառուցվածքի հիմքում՝ շրջանաձև վահան է, որը խորհրդանշում է հուսալիություն և ամրություն։ Ռակետների հյուսվածքային ձևը խորհրդանշում է միություն, իսկ դասավորությունը՝ շարունակական աշխատանք, առաջընթաց և կայուն զարգացում»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
 
Վերջնական պատկերն ամբողջական է դարձնում հայոց եռագույնը։
 
Հայաստանի թենիսի ֆեդերացիա
Նոյյան տապան  -   Սպորտ