Նարեկ Հովհաննիսյանը հաղթել է պրոֆեսիոնալ առաջին մենամարտում


 

Նարեկ Հովհաննիսյանը հաղթել է պրոֆեսիոնալ առաջին մենամարտում

  • 18-08-2025 17:24:38   | ԱՄՆ  |  Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշանավորել է հաղթանակով։
 
Հովհաննիսյանն ԱՄՆ-ի Փլանթ Սիթի քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում 6-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Քենեթ Սենեին (ԱՄՆ, 4-3)։
 
27-ամյա հայ բռնցքամարտիկը 43 մենամարտ է անցկացրել սիրողական բռնցքամարտում։ Նա Հայաստանի հավաքականում վերջին մեդալը նվաճել է հունիսին` դառնալով Վրաստանի Բաթում քաղաքում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային խոշոր մրցաշարի հաղթող։
Նոյյան տապան  -   Սպորտ