Բարեկամ Իրանը այդ ճանապարհի և Հայաստանի ապաշրջափակման առաջին շահառուներից է լինելու. Պապոյան


 

Բարեկամ Իրանը այդ ճանապարհի և Հայաստանի ապաշրջափակման առաջին շահառուներից է լինելու. Պապոյան

  • 21-08-2025 15:25:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայակական ժամանակ. «Հայաստանի Հանրապետությունը, վստահաբար, այնքան անկախ չի եղել իր պատմության ընթացքում, ինչքան հիմա է և հատկապես օգոստոսի 8-ի փաստաթղթից հետո»:
 
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
 
«Մեր բոլոր գործողությունները մենք բացատրել ենք մեր բարեկամ երկրներին, այդ թվում՝ բարեկամ Իրանին, և պետք է ուղիղ ասել, որ բարեկամ Իրանը այդ ճանապարհի և Հայաստանի ապաշրջափակման առաջին շահառուներից է լինելու»,- նկատեց նա:
 
Էկոնոմիկայի նախարարն ընդգծեց, որ երբ ապաշրջափակումը տեղի ունենա, և «Թրամփի ճանապարհը», ըստ էության, իրագործվի, Իրանը հնարավորություն կունենա նաև երկաթուղային հաղորդակցություն ունենալ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպական միություն:
 
«Այսինքն՝ այդ առումով ես ուղղակի շատ վստահ եմ, և որ Իրանը թիվ մեկ շահառուներից մեկն է լինելու այդ ճանապարհով»,- եզրափակեց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը