Ըմբիշ Գասպար Տերտերյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ. Մ20 ԱԱ


 

Ըմբիշ Գասպար Տերտերյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ. Մ20 ԱԱ

  • 22-08-2025 16:18:08   | Հայաստան  |  Սպորտ

 
Մինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ: 
 
Նա երեք տպավորիչ հաղթանակ է տարել՝ նախ 6:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի մրցակցին, այնուհետև 3:1 հաշվով՝ Ասիայի Մ20 չեմպիոն ղազախ մրցակցին, իսկ 1/4-ում վստահ առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ:
 
Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի հույն Կոլիցոպուլուսը:
 
 Ըմբշամարտի ֆեդերացիա
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ