ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները անվտանգային հարցեր են քննարկել


 

ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները անվտանգային հարցեր են քննարկել

  • 23-08-2025 15:00:58   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
 
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:
 
Կողմերը մտքեր են փոխանակել օգոստոսի 22-ին Աստրախանում Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի վերաբերյալ և բարձր գնահատել դրա արդյունքները: Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը