Փաշինյանն արդեն հրապարակային է խոստովանում՝ միտումնավոր է պшտերшզմում պարտվել, Արցախը հայաթափել. Ստեփան Դանիելյան


 

Փաշինյանն արդեն հրապարակային է խոստովանում՝ միտումնավոր է պшտերшզմում պարտվել, Արցախը հայաթափել. Ստեփան Դանիելյան

  • 23-08-2025 17:45:47   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«- Արցախը Հայաստան է, և վերջ:
 
– Եթե ես գնայի զիջումների, ապա ինձ կմեղադրեին դավաճանության մեջ:
 
– Ի վերջո, ինչու՞ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի։
 
Վերջապես … խոստովանեց, որ միտումնավոր է պատերազմ հրահրել ու միտումնավոր է այդ պատերազմում պարտվել, միտումնավոր է Արցախը հայաթափել, որպեսզի ռուսական ազդեցությունից դուրս գա ու մտնի թուրքական ազդեցության տակ:
 
Սա գաղտնիք չէր քիչ, թե շատ մտածող մարդկանց համար, բայց հիմա հրապարակային է դա խոստովանում: Այլ հարց է, թե այս խոսոտովանանքից հետո ինչ է փոխվելու»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն