Չինաստանում կայացել է Փաշինյան - Էրդողան հանդիպում


 

Չինաստանում կայացել է Փաշինյան - Էրդողան հանդիպում

  • 01-09-2025 11:08:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, այսօր հաղորդում է Հայաստանի կառավարության լրատվականը:
 
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը, ասված է հաղորդագրությունում:
 
Փաշինյանը և Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։
 
Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
 
Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունը չի փոխանցում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը