Ucom-ը ներկայացնում է uCoin կուտակային բոնուսային համակարգը


 

Ucom-ը ներկայացնում է uCoin կուտակային բոնուսային համակարգը

  • 15-09-2025 15:02:35   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ucom-ն ուրախությամբ հայտարարում է նոր uCoin բոնուսային համակարգի մեկնարկի մասին  բոլոր նրանց համար, ովքեր սմարթֆոններ են գնում Ucom-ի առցանց խանութից։ Այս նորարարական համակարգը հնարավորություն է տալիս կուտակել բոնուսային միավորներ և օգտագործել դրանք հետագայում՝ առցանց գնումները դարձնելով ավելի ձեռնտու և հարմար։
 
Ucom-ի առցանց խանութից սմարթֆոն գնելիս գրանցված հաճախորդներն ավտոմատ կերպով կուտակում են uCoin միավորներ՝ դրա արժեքի 1%-ի չափով։ Յուրաքանչյուր uCoin համարժեք է 1 ՀՀ դրամի։ Կուտակված միավորները հասանելի են դառնում պատվերի հաստատումից 3 օր անց։
 
Հաճախորդները կարող են օգտագործել կուտակած միավորները՝ վճարելու առցանց խանութից ձեռք բերվող ապրանքների արժեքի մինչև 10%-ի դիմաց, բացառությամբ՝ գունավոր համարների: Բոնուսային միավորները գործում են ստացման պահից 365 օր․  դրանց կուտակման համար սահմանված առավելագույն շեմ չկա։ 
 
«Ucom-ում՝ մենք միշտ ձգտում ենք մեր հաճախորդներին տրամադրել հնարավորինս շահավետ և հարմարավետ փորձառություն։ uCoin համակարգի ներդրմամբ մենք առաջարկում ենք նոր հնարավորություն՝ յուրաքանչյուր գնումը դարձնելու ավելի արժեքավոր ու արդյունավետ», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
 
uCoin համակարգը թույլ է տալիս անսահմանափակ քանակով ապրանքներ գնել առցանց խանութից՝ օգտագործելով նաև կուտակած միավորները: Նշենք, որ եթե հաճախորդը չեղարկում է պատվերը, ծախսված միավորները վերադարձվում են, իսկ նոր պատվերի արդյունքում կուտակված միավորները՝ զրոյացվում:
 
 
«Յուքոմ» ՓԲԸ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն