Շանթ Սարգսյանը 20-րդն է FIDE Grand Swiss 2025-ում


 

Շանթ Սարգսյանը 20-րդն է FIDE Grand Swiss 2025-ում

  • 16-09-2025 16:17:03   | Ուզբեկստան  |  Սպորտ

Ուզբեկստանում ավարտվել է FIDE Grand Swiss 2025 մրցաշարը, որի հաղթող է դարձել Անիշ Գիրին:
 
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների պայքարում Նիդերլանդները ներկայացնող գրոսմայստերը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր: Սա նրա կարիերայի խոշոր նվաճումներից մեկն է:
 
Հայերից լավագույնը Շանթ Սարգսյանն էր, որը 6,5 միավորով գրավել է 20-րդ տեղը:
 
Աշխարհի չեմպիոն Գուկեշ Դոմարաջուն գրավել է 41-րդ տեղը:
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ