Հունգարացիների պահանջով՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների տոմսերը կվաճառի ՀՖՖ-ն


 

Հունգարացիների պահանջով՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների տոմսերը կվաճառի ՀՖՖ-ն

  • 16-09-2025 17:49:22   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի ընտրանու հետ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
 
Հանդիպումը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։
 
Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով այս հանդիպման՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորի տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
 
Այն երկրպագուները, որոնք ցանկանում են ներկա գտնվել Հունգարիա-Հայաստան հանդիպմանը, պետք է լրացնեն իրենց տվյալները (անուն ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ծննդավայր, բնակության վայր, էլկտրոնային հասցե, հեռախոսահամար և անձնագրի համար)։ Դա պետք է անել հետևյալ հղումով։
 
Հայտերը ստանալուց հետո ՀՖՖ-ն պատասխան նամակով յուրաքանչյուրին կտեղեկացնի տոմսերի վաճառքի մանրամասները:
 
Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 23-ը:
 
Յուրաքանչյուր անձ կարող է գնել ընդամենը մեկ տոմս։ Տոմսերի գները՝ 18-30 եվրո։ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար նախատեսված են 310-313 սեկտորները։
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ