Փարաքարի ողբերգությունը, մարդկանց վիշտը քաղաքական դիվիդենտների համար շահարկելը տականքություն է. Դավոյան


 

Փարաքարի ողբերգությունը, մարդկանց վիշտը քաղաքական դիվիդենտների համար շահարկելը տականքություն է. Դավոյան

  • 24-09-2025 18:10:00   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը անդրադառնալով ձել է Փարաքարի համայնքապետի սպանության վերաբերյալ շահարկումներին և մեկնաբանություններին  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Փարաքարում տեղի ունեցած ողբերգությունը  լրագրողները և ընդդիմադիրները, միտումնավոր ,   քաղաքական շահարկումների և մեղադրանքների առարկա են դարձնում։

Յուրաքանչյուր հանցագործություն պարտադիր ենթակա է բացահայտման և համարժեք պատժի, իսկ մինչ հանցագործության բացահայտումը հրապարակային  մեղադրանքներ հասցեագրելը իշխանություններին կամ որևէ այլ սուբյեկտի ցածր և ստոր արարք է։
 
Քաղաքական դիվիդենտների համար մարդկանց վիշտը շահարկելը տականքություն է։
 
Ցավակցում են զոհվածների ընտանիքին և բարեկամներին»։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն