Քաղաքացիներն ու հարազատները վերջին հրաժեշտն են տալիս Վալոդյա Գրիգորյանին


 

Քաղաքացիներն ու հարազատները վերջին հրաժեշտն են տալիս Վալոդյա Գրիգորյանին

  • 25-09-2025 20:03:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավանում սպանված Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի մարմինը բերվել է Փարաքարի մշակույթի պալատ:
 
Հավաքվել են մեծ թվով մարդիկ, որոնց շարքերում կան և՛ Գրիգորյանի հարազատներն ու բարեկամները, ընկերներն ու համագյուղացիները, և՛ պաշտոնյաներ ու հասարակ քաղաքացիներ:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ծաղկեպսակ է դրվել մշակույթի պալատի մոտ: Ծաղկեպսակ է ուղարկվել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից: Վերջին հրաժեշտին ներկա են Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Ղազարյանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը