Երբ հակափաստարկԵրբ հակափաստարկներ չեն ունենում, գործի են դրվում «բռունցքները»ներ չեն ունենում, գործի են դրվում «բռունցքները»


 

Երբ հակափաստարկԵրբ հակափաստարկներ չեն ունենում, գործի են դրվում «բռունցքները»ներ չեն ունենում, գործի են դրվում «բռունցքները»

  • 30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
1in.am  FactorTV-ի տաղավարում ԱԺ «Հայաստան» խմբակցությունից ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանրությանը ներկայացրել է, որ խորհրդարանում նախաձեռնվում է ոչ թե վարչապետի իմպիչմենտի, այլ՝ նրան անվստահություն հայտնելու գործընթաց:
 
Նա պարզաբանել է, որ առաջինը ենթադրում է մեղադրանքի առաջադրում, ապացուցում և պաշտոնանկություն, որին պետք է հետևի քրեական հետապնդում, իսկ երկրորդը բացառապես քաղաքական որոշում է:
 
Արծվիկ Մինասյանը միանգամայն ճիշտ է, երբ հասկացնում է, որ կառավարության ղեկավարին անվստահության գործընթացի հարպարակայնացումը պետք է հաջորդի խորհրդարանի քաղաքական, ինչպես սահմանադրությամբ է բնորոշված՝ կայուն մեծամասնության փլուզմանը:
 
Քաղաքական խոսույթի առումով այս դիտարկումները ճիշտ են: Արծվիկ Մինասյանը նաև հասկացնում է, որ մինչև ՔՊ խմբակցությունը չփլուզվի, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը կարող է նույնիսկ ԱԺ օրակարգ չմտնի:
 
Արտառոցը նրա պնդումն է, որ Նիկոլ Փաշինյանի «պետական դավաճանության մասին փաստեր ունի», բայց թե ինչո՞ւ հենց այդ «հիմքով» նրա դեմ իմպիչմենտի գործընթաց չի նախաձեռնվում, այդ մասին ոչինչ չի ասում:
 
Չէ՞ որ եթե նա ունի «հիմնավոր փաստեր», ապա դրանց հրապարակայնացումը կարող է փլուզել ՔՊ մեծամասնությունը, և Հայաստանում «ոչ ազգային իշխանության» հարցը կլուծվի սկզբունքորեն:
 
Այն սցենարը, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն է առաջարկում, ոչ թե իշխանության քաղաքական, քաղաքակրթական –գաղափարաբանական որակի, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանի դեմ է:
 
Խորքային առումով ստացվում է, որ հավաքական ընդդիմությունը, այդ թվում՝ արտախորհրդարանական, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, նրա աշխարհաքաղաքական-քաղաքակրթական ապագայի հայեցակարգային այլընտրանք չունի, պայքարը միայն Նիկոլ Փաշինյանի դեմ է կամ, ավելի ճիշտ՝ վարչապետի պաշտոնի համար:
 
Երևի հենց դա էլ ընդդիմության բոլոր ձախողումների արմատական պատճառն է: Եվ այստեղ նրան չի օգնի անգամ ԵԽԽՎ-ին բողոքագիր հղելու նախաձեռնությունը, որովհետև ընտրություն կատարել և կատարելու է քաղաքացին: Այս առումով գործող իշխանությունը լուրջ կամ անհաղթահարելի խնդիրներ չունի:
 
Հայաստանում, ճգնաժամ է ապրում ինստիտուցիոնալ ընդդիմությունը: Այնքան, որ նրա աջակից լրատվամիջոցներից մեկը, նկատի ունենալով Մոլդովայի օրինակը, առաջարկում է… ընտրություններ չանցկացնել: Այսինքն, գնալ բռնի իշխանազավթմա՞ն: Հայտնի է, որ ուժի, բռնության դիմում են միայն մի դեպքում՝ երբ հակափաստարկներ չեն ունենում և գործի են դրվում «բռունցքները»: Պատահական չէ, որ իշխանության բռնազավթման հրապարակային կոչերի համար պատասխանատվության ենթարկվող անձանց Հայաստանի ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական որոշ ընդդիմադիր ուժեր անվանում են «քաղբանտարկյալներ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը