Հայտնի են Տիգր և ԴԴՀ զինատեսակներով մրցույթի հաղթողները
03-10-2025 15:26:50 | Հայաստան | Հասարակություն
Երևանում տեղի ունեցավ Տիգր և ԴԴՀ զինատեսակներով մրցույթը։ Այն կազմակերպվել էր «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպության կողմից։ Երկու օրվա ընթացքում դիպուկները ցուցադրեցին իրենց հմտությունները և պատրաստվածության մակարդակը մրցութային 5 փուլերում։
Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Աշոտ Մարտիրոսյանը, ով պարգևատրվեց Amedeo Rossi Expedition 6.5 զենքով, երկրորդ տեղը՝ Նարեկ Առաքելյանը, ով պարգևատրվեց Amedeo Rossi 223 հրազենով։ Իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրած Հայկ Նավասարդյանը պարգևատրվեց Baikal 145 Los .308 Win հրացանով։
Միջանկյալ փուլերում լավագույն արդյունք ցուցաբերած Արաքսյա Պետրոսյանը պարգևատրվեց Taurus ընկերության Rossi 8122 22LR հրացանով։
Նշենք նաև, որ վերջերս կազմակերպվել էր նաև համահայկական հրաձիգների մրցույթը։ Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել դիպուկների մրցույթը, որն արդեն տեղի կունենա հոկտեմբերին։