2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ<br /> Է 3,7%-ՈՎ, ԻՍԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ` 10,6%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ
Է 3,7%-ՈՎ, ԻՍԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ` 10,6%-ՈՎ

  • 02-07-2008 15:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-մայիսին Հայաստանում առեւտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 519 մլրդ 577,1 մլն դրամ (ավելի քան 1 մլրդ 686,3 մլն ԱՄՆ դոլար), ինչը 2007թ.-ի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 3,7%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի հունվար-մայիսին մանրածախ առեւտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 331 մլրդ 918,7 մլն դրամ, ինչը 2007թ.-ի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 4,3%-ով: 2008թ.-ի հունվար-մայիսին ծառայությունների ծավալը, ընթացիկ գներով, կազմել է 221 մլրդ 843 մլն դրամ, ինչը 2007թ.-ի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 10,6%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն