2008 Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ
ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ 0,4%-ՈՎ
ՆՎԱԶԵԼ Է
02-07-2008 15:30:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-մայիսին
Հայաստանում, ընթացիկ գներով, թողարկվել է 287 մլրդ 712,1 մլն
դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 286 մլրդ 969,9 մլն
դրամի (մոտ 931,4 մլն ԱՄՆ դոլար) արտադրանք, որից ԱՊՀ երկրներում`
27 մլրդ 955,4 մլն դրամի, այլ երկրներում` 67 մլրդ 94,4 մլն դրամի
արտադրանք:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ.-ի
հունվար-մայիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ինդեքսը
կազմել է 99,6%, իսկ արդյունաբերական արտադրանքի ինդեքսն առանց
էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման` 98,6%: