Հայաստանի հավաքականները մեկնարկել են հաղթանակով․ շախմատի ԵԱ


 

Հայաստանի հավաքականները մեկնարկել են հաղթանակով․ շախմատի ԵԱ

  • 06-10-2025 15:37:13   | Վրաստան  |  Սպորտ

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի հավաքականները հաղթանակ են տարել։
 
Տղամարդկանց թիմը 2,5-1,5 հաշվով հաղթել է Լիտվայի հավաքականին։ Իրենց մրցակիցներին պարտության են մատնել Շանթ Սարսգայնն ու Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է գրանցել, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվել է։
 
Կանանց հավաքականը նույն հաշվով առավելության է հասել Էստոնիայի թիմի դեմ պայքարում։ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը հաղթանակի են հասել, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է գրանցել, Մարիա Գևորգյանը սպիտակ խաղաքարերով պարտվել է։
 
Երկրորդ խաղափուլում տղամարդիկ կմրցեն Խորվաթիայի, իսկ կանայք` Ռումինիայի թիմերի դեմ։
9 մրցափուլից բաղկացած մրցաշարը կավարտվի հոկտեմբեր 14-ին։
Նոյյան տապան  -   Սպորտ