Թրամփը հայտարարել է ԱՄՆ բյուջետային ճգնաժամի պատճառով կրճատումների մասին


 

Թրամփը հայտարարել է ԱՄՆ բյուջետային ճգնաժամի պատճառով կրճատումների մասին

  • 06-10-2025 17:32:50   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է դաշնային պաշտոնյաների պաշտոնանկությունների մեկնարկի մասին ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցման ֆոնին:
 
«Վերջնական պաշտոնանկությունների գործընթացն արդեն սկսվել է, և այդ ամենը դեմոկրատների պատճառով է: Դեմոկրատներն են պատասխանատվություն կրում բազմաթիվ աշխատատեղերի կորստի համար»,- Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, լրագրողներին ասել է նախագահ Թրամփը:
 
Բյուջեի արգելափակման, այսպես կոչված, շաթդաունի պատճառով շուրջ 750 հազար դաշնային ծառայողի հարկադիր արձակուրդ են ուղարկել ՝ առանց աշխատավարձի պահպանման։ Բացառություն է արվել կենսապահովման ծառայությունների համար՝ ավիակարգավարական ծառայությունը, ոստիկանությունը, սահմանային պահպանությունը և շտապ բժշկական օգնությունը։ Թրամփը սկզբից սպառնացել էր զանգվածային պաշտոնանկություններով ՝ շաթդաունի ձգձգման դեպքում։
 
Շաթդաունը պաշտոնապես սկսվել է հոկտեմբերի 1-ին, երբ ԱՄՆ Կոնգրեսը կրկին չի կարողացել համաձայնեցնել ժամանակավոր բյուջեն։ Այդ ժամանակից ի վեր հանրապետականների և դեմոկրատների առաջնորդների միջև բանակցություններ չեն եղել։ Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր չեն զիջել աղքատ քաղաքացիների համար բժշկական ապահովագրության ծրագրի հարցում, որը հայտնի է որպես Obamacare:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը