06-10-2025 18:38:33 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
azatutyun.am Քննչական կոմիտեն հաստատում է, որ ձերբակալել են երկու հոգու, որոնց մեղադրանք է ներկայացվել խուլիգանության և վարույթի նախաքննության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով:
Այդ անձինք 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների հարազատներն են՝ Արսեն Ղուկասյանն ու Ապիջան Գևորգյանը:
Մեկ շաբաթ առաջ անհետ կորածների հարազատները հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի մոտ իրենց տանջող հարցերով՝ որտե՞ղ են իրենց զավակներն ու ի՞նչ է անում պետությունը նրանց որոնելու ու հայտնաբերելու համար: Պաշտպանության նախարարության անցակետի մոտ իրադրությունը մի քանի անգամ լարվել էր, ծնողները փորձում էին մուտքը փակել, տեղում ավելանում էին ոստիկանական շարքերը: