Կրակի լեզվակներն ամբողջությամբ մարվել են. այս պահի դրությամբ 320 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր. Ավինյան


 

Կրակի լեզվակներն ամբողջությամբ մարվել են. այս պահի դրությամբ 320 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր. Ավինյան

  • 11-10-2025 18:07:36   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Երևանի քացաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այս պահի դրությամբ արդեն 320 մեքենա հող է տեղափոխվել Նուբարաշենի աղբավայր: 

Տարածքում աշխատում է 32 միավոր բազմաֆունկցիոնալ և մասնագիտացված տեխնիկա, որից 5-ը մարտական հաշվարկ:
 
Կրակի լեզվակներն ամբողջությամբ մարվել են, վտանգավոր հատվածները որտեղից ծուխ է դուրս գալիս՝ պատվում են հողածածկով: 
 
Առավոտյան 08:30-ի համեմատ գրեթե կիսով չափ պակասել է ծխածածկույթը, սակայն դեռևս կան ակտիվ օջախներ: Աշխատանքները շարունակվելու են ամբողջ գիշեր՝ մինչև վաղն առավոտ: 
 
Արդեն տեղադրվել է արտաքին լուսավորության 8 հենասյուն, մոնտաժվում են արգելափակոցները՝ կատարվում են հիմնային աշխատանքներ, ավարտվել է տեսախցիկների տեղադրման համար նախագծման ու տեղաբաշխման գործընթացը, նորոգվում է պահակակետը»:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն