Գերմանիայի կանցլերը կմասնակցի Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմանը


 

Գերմանիայի կանցլերը կմասնակցի Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմանը

  • 11-10-2025 18:30:32   | Գերմանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ծրագրում է հոկտեմբերի 13-ին այցելել Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը։
 
Ըստ Bild-ի տեղեկությունների՝ հանդիպումը տեղի կունենա Շարմ էլ Շեյխում, այլ ոչ թե Կահիրեում, քանի որ եգիպտացիներն ու ամերիկացիները կարող են այնտեղ ավելի լավ անվտանգություն ապահովել։ Մերցից բացի, Եգիպտոս են ժամանելու նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին:
 
Դեռ պարզ չէ՝ կմիանա՞ նրանց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, թե՞ ոչ:
 
Հիշեցնենք, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության էին եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը