Ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում․ Ucom-ի ցանցը հասանելի է բնակչության ավելի քան 91%-ին


 

Ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում․ Ucom-ի ցանցը հասանելի է բնակչության ավելի քան 91%-ին

  • 13-10-2025 12:03:56   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մեկ տարի առաջ մեկնարկած 5G ցանցի գործարկման արդյունքում Ucom-ը ապահովել է Հայաստանի բնակչության ավելի քան 91 տոկոսի (91.2%) հասանելիությունը արագ և հուսալի շարժական ինտերնետին։ Այսօր Ucom-ի 5G ցանցը հասանելի է 42 քաղաքներում, տասնյակ համայնքներում, Հայաստանի հիմնական մայրուղիներում և սահմանային անցակետերում։
 
«Ucom-ի համար 5G-ն պարզապես տեխնոլոգիա չէ։ Դա ապագայի կապն է՝ կրթության, առողջապահության, բիզնեսի ու ստեղծարարության համար։ Մենք շարունակաբար արդիականացնում ենք ենթակառուցվածքները՝ ներդնելով նորագույն լուծումներ։ Սա նշանակում է բարձրորակ տեսազանգեր, մեծածավալ տվյալների արագ փոխանցում և լիարժեք մուտք նոր սերնդի խելացի ծառայությունների աշխարհ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
 
«Յուքոմ» ՓԲԸ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն