Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գոնե բանակցում էին, դու 2019-ին մերժեցիր բանակցությունները՝ տանելով Հայաստանը կործանարար պшտերազմի. Զուրաբյանը՝ Փաշինյանին


 

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գոնե բանակցում էին, դու 2019-ին մերժեցիր բանակցությունները՝ տանելով Հայաստանը կործանարար պшտերազմի. Զուրաբյանը՝ Փաշինյանին

  • 13-10-2025 17:55:44   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել:

Տեսանյութի մանրամասները ստորև.

«Ղարաբաղի հարցը չի լուծվել, Նիկոլ, բացառապես այն պատճառով, որ քո նման առավելապաշտ հայ ղեկավարները մերժել են խաղաղության միակ հնարավոր պլանը, որը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի կագավիճակի առկախում՝ ինչին համաձայն էր նաև Ադրբեջանը:

Միակ տարբերությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժն Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ դու 2019-ին մերժեցիր անգամ բանակցությունները՝ տանելով Հայաստանը դեպի կործանարար պատերազմի: Քո իսկ խոստովանությամբ դա արեցիր, Արցախը զոհաբերեցիր, Հայաստանի ողնաշարը ջարդեցիր, որովհետև ունեիր Ադրբեջանի հետ հաշտվելու և Թուրքիայի հետ երկխոսելու ռազմավարություն: 
 
Հիմա ո՞վ է ծառայել օտար երկրների շահերին»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն