Գերմանիայի կանցլերն ԱՄՆ-ից ակնկալում է ուժեղացնել Կիևին ցուցաբերվող աջակցությունը
13-10-2025 18:49:03 | Գերմանիա | Ի՞նչ է գրում մամուլը
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ԱՄՆ-ից ակնկալում է ուժեղացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Մերձավոր Արևելքում ունեցած հաջողությունների ֆոնին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, կանցլերն այս հայտարարությունն արել է հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում կայացած խաղաղության գագաթնաժողովի շրջանակում:«Ես չեմ ուզում սա գաղտնի պահել. մենք ԱՄՆ-ից ակնկալում ենք (Ուկրաինայի) երկարաժամկետ աջակցություն։
Ինչպես նրանք դա ցույց են տվել այս տարածաշրջանում, պետք է ցույց տան մեզ հետ Ուկրաինայում և Ռուսաստանի հետ հարաբերություններում», - Մերցի խոսքերն է մեջբերել Reuters-ը։Նա հավելել է, որ մտադիր է օրվա ընթացքում Թրամփի հետ քննարկել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համատեղ գործողությունների հնարավորությունը։