Ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում


 

Ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում

  • 14-10-2025 10:55:08   | Հայաստան  |  Սպորտ

Շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է ընդամենը երկու խաղափուլ: 
 
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Մանվել Առաքելյանը և Տիգրան Համբարձումյանը 9 հնարավորից ունեն 6.5 միավոր և կիսում են 5-11-րդ հորիզոնականները:
 
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վահե Սուքիասյանը ունի 6 միավոր և գտնվում է 8-րդ հորիզոնականում:
 
Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը ունի 6 միավոր և գտնվում է 12-րդ հորիզոնականում:
 
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը ունի 6 միավոր և գտնվում է 17-րդ հորիզոնականում:
 
10-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
 
 Հայաստանի շախմատի ֆեդերացիա
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ