Մհեր Գրիգորյանն ու Ղազախստանի դեսպանը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ


 

Մհեր Գրիգորյանն ու Ղազախստանի դեսպանը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ

  • 14-10-2025 12:40:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների առանցքային թեմաները, մտքեր են փոխանակվել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ:
 
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ծրագրերում երկու երկրների մասնակցության, ինչպես նաև ԵԱՏՄ և ԱՊՀ հարթակներում համագործակցության կարևորությանը: ՀՀ փոխվարչապետը և Ղազախստանի դեսպանը երկուստեք ընդգծել են առևտրատնտեսական, թվայնացման, մշակույթի ու կրթության ոլորտներում հարաբերությունների զարգացման համար առկա ներուժը ու այն իրացնելու համար երկու բարեկամ երկրների պատրաստակամությունը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն