Ինժեներական քաղաքում տեղադրվել է Վինսենթ Ռոշի անվան առաջին աստղը


 

Ինժեներական քաղաքում տեղադրվել է Վինսենթ Ռոշի անվան առաջին աստղը

  • 16-10-2025 19:48:18   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում գրելէ.
 
«Այսօր Ինժեներական քաղաքում հյուրընկալել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիր, Analog Devices Inc. ընկերության (կապիտալիզացիան՝ 118 մլրդ դոլար) գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին։
Ինժեներական քաղաքում իրականացրած շրջայցի ընթացքում Վինսենթ Ռոշը տեղում ծանոթացել է ենթակառուցվածքներին, տեխնոլոգիական ռեզիդենտ ընկերություններին, նրանց նախագծերին ու նորարարական լուծումներին։ Այնուհետև ի պատիվ Վինսենթ Ռոշի տեղադրվել է նրա անունը կրող առաջին աստղը։
 
Վինսենթ Ռոշի հետ ունեցած իմ հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Կառավարության ռազմավարական ծրագրերը՝ ուղղված բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։ Անդրադարձել ենք տեխնոլոգիական էկոհամակարգին, ոլորտում առկա մասնագիտական ներուժին և ոլորտի զարգացման մեր տեսլականին՝ ընդգծելով տեղական նորարարության, նոր լուծումների ստեղծման և գիտահետազոտական աշխատանքների իրականացման կարևորությունը։
 
Ամփոփելով՝ երկուստեք վերահաստատել ենք համագործակցության ուղիներն ընդլայնելու պատրաստակամությունը»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն