«Մորդ հետ գնա Նիկոլի դեմ ցույց արա» արտահայտությունը Սուրբ գրքից չէ, այլ քաղաքական գործունեության մասին փաստ


 

«Մորդ հետ գնա Նիկոլի դեմ ցույց արա» արտահայտությունը Սուրբ գրքից չէ, այլ քաղաքական գործունեության մասին փաստ

  • 17-10-2025 18:35:04   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը անդրադառնալով համացանցում տարածվող ձայնագրությանը, որում խոսում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Ֆեյսբուքի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Մայր Աթոռը, այսինքն Կտրիճ Ներսիսյանը,  հայտարարություն է տարածել, այն մասին, որ  հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա ։

Այս մեջբերման մեջ բացակայում է, թե ինչ է նախորդել սրան։
Աղմկահարույց  հեռախոսազրույցից մեջբերում անելիս` ակնհայտորեն անտեսվում է այն փաստը, որ․ «Մորդ վերցրու գնա Նիկոլի դեմ ցույց արա» արտահայտությունն ամենևին  որևէ սաղմոսից կամ Սուրբ գրքից մեջբերում չէ, այլ  Եկեղեցու քաղաքական գործուենության մասին հերթական փաստական տվյալ։
Հաշվի առնելով վերջին ամիսներին ծավալվող իրադարձությունները՝ Կտրիճի ու նրա զինակիցների հեռացումն անխուսափելի է՝ որքան էլ տարբեր ձևերով  քողակվեն, փարիսեցիություն անեն,  անգամ եթե ղողանջեն Հայաստանի  եկեղեցիների բոլոր զանգերը։
 
Եթե ղողանջեն, միայն` ի լուր ազատագրման»։
 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն