Ձայնագրությունից պարզ է դառնում, որ իրական «37 թիվը» հիշեցնող բարքերը հենց եկեղեցու ներսում են. Ալխաս Ղազարյան


 

Ձայնագրությունից պարզ է դառնում, որ իրական «37 թիվը» հիշեցնող բարքերը հենց եկեղեցու ներսում են. Ալխաս Ղազարյան

  • 17-10-2025 18:45:07   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը անդրադառնալով համացանցում տարածվող ձայնագրությանը, որում խոսում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Ֆեյսբուքի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Այսօր սոցցանցերում տարածված ձայնագրությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բռնազավթված է «հոգևոր խունտայի» կողմից, որոնք եկեղեցու ներսում հաստատել են իրենց բարոյականությանը համահունչ խուլիգանական և հանցավոր բարքեր։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են իրականում ծառայել Աստծուն և ժողովրդին, ենթարկվում են յուրօրինակ ինկվիզիցիայի՝ Կտրիճի և նրա «ինկվիզիտորների» կողմից։

Այս ձայնագրությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հենց Կտրիճն է՝ իր նեղ շրջապատով, ապականում եկեղեցին և ներգրավում այն քաղաքական խաղերի մեջ:
Հայաստանում Կտրիճի համախոհ որոշ քաղաքական շրջանակներ հայտարարում են, թե իբր երկրում տիրում է «37 թիվը», մինչդեռ հրապարակված ձայնագրությունից պարզ է դառնում, որ իրական «37 թիվը» հիշեցնող բարքերը հենց եկեղեցու ներսում են․ Կտրիճը, բռնապետին վայել կերպով, ճնշումների է ենթարկում և անձնական  վրեժխնդրություն է իրականացնում այն հոգևորականների նկատմամբ, ովքեր հրաժարվում են կատարել նրա՝ ըստ էության հանցավոր հրահանգները։
 
Հ.Գ. Ի դեպ, Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նրանք չեն հերքել հրապարակված ձայնագրության իսկությունը»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն