6 ամիս և 1 օր. Ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի. Ռուբեն Ռուբինյան


 

6 ամիս և 1 օր. Ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի. Ռուբեն Ռուբինյան

  • 20-10-2025 12:15:43   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«6 ամիս և 1 օր: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի`ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի:

Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները` Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը և մյուսները: Պատասխանատու է նաև օրհնողը` Կտրիճ Ներսիսյանը` յուր իշխանազավթում տենչացող արքեպիսկոպոսներով:

Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը: Թույլ չե´նք տալու:»

 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն