«Մեր ձևով» շարժումը երկու լրատվամիջոցից հերքում է պահանջում․ խոսնակ


 

«Մեր ձևով» շարժումը երկու լրատվամիջոցից հերքում է պահանջում․ խոսնակ

  • 21-10-2025 17:55:48   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
 
«Եթե իշխանական խոսափողներ «Հայկական Ժամանակ»-ը և civic.am-ը  24-ժամվա ընթացքում չհերքեն իրենց հարթակներով տարածված զրպարտությունը, «Մեր ձևով» ժողովրդական շարժումը իրավական ճանապարհով է պահանջելու  պարզել, թե ովքեր են նմանատիպ կեղծ ձայնագրություններ պատրաստում, որտեղի՞ց և ինչպե՞ս են այդ ձայնագրությունները հայտնվում իշխանական ԶԼՄ-ների ձեռքի տակ ու դաշտ նետվում։
 
Նշված պահանջը չկատարելու դեպքում նաև զրպարտության փաստով է հայց ներկայացվելու դատարան»:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն