Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին


 

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին

  • 22-10-2025 15:55:14   | Հայաստան  |  Սպորտ

 
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ին, (Երևանի ժամանակով), Կաունասի «Ժալգիրիս» Արենայում կկայանա Ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Մասնակցող 16 երկիր կբաժանվի 4 խմբի՝ A-D։ Յուրաքանչյուր խմբի 2 լավագույն հավաքական դուրս կգա փլեյ-օֆֆ։
 
Հյուրընկալող 3 հավաքական՝ Լատվիան, Լիտվան և Սլովենիան, կլինեն համապատասխանաբար A, B և C խմբերում։
 
1-ին զամբյուղ
 
Պորտուգալիա (գործող չեմպիոն)
Իսպանիա
Ուկրաինա
Ֆրանսիա
 
2-րդ զամբյուղ
 
Խորվաթիա
Իտալիա
Սլովենիա (հյուրընկալող)
Չեխիա
 
3-րդ զամբյուղ
 
Լեհաստան
Հայաստան
Վրաստան
Բելառուս
4-րդ զամբյուղ
 
Բելգիա
Հունգարիա
Լատվիա (հյուրընկալող)
Լիտվա (հյուրընկալող)
1/4 եզրափակիչ
 
B խմբի հաղթող - A խմբի 2-րդ տեղ
A խմբի հաղթող - B խմբի 2-րդ տեղ
C խմբի հաղթող - D խմբի 2-րդ տեղ
D խմբի հաղթող - C խմբի 2-րդ տեղ
 
Եզրափակիչը կանցկացվի 2026թ․ հունվարի 21-ից փետրվարի 7-ը:
 
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը որակավորման փուլում անպարտելի էր՝ 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի։ Ռուբեն Նազարեթյանի թիմը 6-րդ խմբում 16 միավորով գրավեց առաջին հորիզոնականը և պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։
 
Որակավորման փուլի արդյունքները․
 
Հայաստան - Դանիա՝ 4-3
Ղազախստան - Հայաստան՝ 4‑4
Հայաստան - Ալբանիա՝ 4‑0 
Ալբանիա - Հայաստան՝ 1‑5
Դանիա - Հայաստան՝ 1-3
Հայաստան - Ղազախստան՝ 4‑2
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ