Արամ Առաջին կաթողիկոսը վստահ է՝ հայ ազգը նոր ղեկավարների կարիք ունի, որպեսզի երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից.քաղաքագետ


 

Արամ Առաջին կաթողիկոսը վստահ է՝ հայ ազգը նոր ղեկավարների կարիք ունի, որպեսզի երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից.քաղաքագետ

  • 22-10-2025 16:45:16   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Ֆեյսբուք-ի իր էջում գրել է.

«Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը վստահ է՝ հայ ազգը նոր ղեկավարների կարիք ունի, որպեսզի երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից։

"Այսօր ապրում ենք մեր պատմության խաչմերուկում: Այս իրավիճակում մենք նոր ղեկավարների, նոր մոտեցումների, նոր կեցվածքի կարիք ունենք, որպեսզի դուրս գանք ներկայիս ճահճացած վիճակից:
 
Կրկնություններով մենք չենք կարող առաջ գնալ, մասնավորապես ներկայիս ամենօրյա փոփոխություններով լի ժամանակներում։
Երբ նույն աթոռներին նույն անձինք են նստում, որոնք նույն մտածելակերպով են կաղապարված, աթոռն էլ է մաշվում, աթոռի վրա նստողներն էլ»,- ընդգծել է Արամ Ա-ն։
 
Շատ լավ, կիսում եմ Վեհափառի այս դեպի նորացում միտված մոտեցումը։ Բայց, մեկ հարց ունեմ՝ Եկեղեցու երկու Կաթողիկոսների աթոռները և հենց իրենք, հենց ինքը Արամ Առաջինը չե՞ն մաշվել»:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն