ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ<br /> ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ<br />


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ
ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ

  • 25-06-2008 19:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 26-ից հուլիսի 6-ը Հայաստանի շախմատի ակադեմիայի (նախագահ` Սմբատ Լպուտյան) նախաձեռնությամբ 3-րդ տարին անընդմեջ Ջերմուկ առողջարանային քաղաքում կանցկացվի միջազգային պատանեկան մրցաշար: Մրակարգը շվեյցարական է, բաղկացած է 9 փուլից, մասնակիցները կներկայացնեն 5 տարիքային խումբ: Տանտերերից բացի խաղասեղանների շուրջ կնստեն Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի շախմատիստները: Ջերմուկի մրցաշարի ավարտից հետո` հուլիսի 10-20-ին, Մարտունիում կանցկացվի «Սեւանա լիճ» անվանումով ավանդական միջազգային մրցաշարը, որին հայտավորված են 10 ուժեղագույն գրոսմայստերներ: Մրցանակային հիմնադրամը 6000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Հաղթողը կստանա 2000 դոլար:
Նոյյան տապան  -   Սպորտ