Հարգելի հավատավոր քաղաքացիներ, մի տրվեք սադրանքների,սրանք վերջին փրփուրներն են, որոնցից կախվում է Կտրիճը.Վահագն Ալեքսանյան


 

Հարգելի հավատավոր քաղաքացիներ, մի տրվեք սադրանքների,սրանք վերջին փրփուրներն են, որոնցից կախվում է Կտրիճը.Վահագն Ալեքսանյան

  • 23-10-2025 16:58:08   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր սերժա-քոչարյանա-կտրիճական լրագրողների խումբը գնացել էր Հովհանավանք՝ հարսանիք հարամ անելու։ 

Հարսանքավորների նյարդերը ոնց հասկանում եմ՝ տեղի տվեցին, նրանք նախ տուն ճանապարհեցին Կտրիճի ուղարկած հոգևորականին, հետո էլ արդեն սերժա-քոչարյանա-կտրիճական մի քանի լրագրողի։ 
 
Հարգելի հավատավոր քաղաքացիներ, նման սադրանքները գուցե էլի կրկնվեն, բայց սրանք վերջին փրփուրներն են, որոնցից կախվում է Կտրիճը մինչև շատ մոտ առաջրիկայում Վեհարանը լքելը։ 
 
Մի տրվեք այդ սադրանքներին և նույնիսկ փողոցային բառապաշարին փորձեք պատասխանել սիրով և հոգատարությամբ»։
 
 
   
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն