Սերժ Սարգսյանը և իր շրջապատը լավ գիտեին, որ իրենց թիմակից Դավիթ Համբարձումյանը հանցագործ է. Ալխաս Ղազարյան


 

Սերժ Սարգսյանը և իր շրջապատը լավ գիտեին, որ իրենց թիմակից Դավիթ Համբարձումյանը հանցագործ է. Ալխաս Ղազարյան

  • 23-10-2025 18:49:40   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սերժ Սարգսյանը և իր շրջապատը լավ գիտեին, որ իրենց թիմակից Դավիթ Համբարձումյանը հանցագործ է և առաջիկայում օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության է ենթարկվելու։

Այսօր դատարանը Դավիթ Համբարձումյանին դատապարտել է շուրջ վեց տարվա ազատազրկման։
 
Բայց Սերժը Սերժ չէր լինի, եթե հերթական ավանտյուրան չաներ․ նա Դավիթ Համբարձումյանին առաջադրել է վարչապետի թեկնածու, որպեսզի, երբ դատարանը նրան դատապարտի իր կատարած հանցանքների համար, վերջինիս հայտարարեն հերթական «քաղբանտարկյալ» և «հալածյալ»»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն