Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրենի հետ


 

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրենի հետ

  • 24-10-2025 15:39:34   |   |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրեն Սիմա Բահուսի հետ։
 
Զրուցակիցները քննարկել են կանանց առաջնորդության խթանման հարցեր՝ անդրադառնալով նաև այդ ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։
 
Երկուստեք ընդգծվել է հետհակամարտային պայմաններում հասարակությունների միջև հաշտեցման և խաղաղության ամրապնդման գործընթացում կանանց կարևոր դերակատարումը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն