Երբ վարժական հավաքները դարձրինք 25-օրյա, հավաքագրման խնդիրներ էինք ունենում․ Պապիկյան


 

Երբ վարժական հավաքները դարձրինք 25-օրյա, հավաքագրման խնդիրներ էինք ունենում․ Պապիկյան

  • 25-10-2025 13:08:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երբ վարժական հավաքները դարձրինք 25-օրյա, հավաքագրման խնդիրներ էինք ունենում: Այսօր արդեն մենք կարողանում ենք, ըստ էության, 100 %-անոց արդյունք ապահովել։
Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
«Պահեստազորայինները, մանավանդ այսօրվա պայմաններում, երբ ըստ էության մենք սահմանին խնդիրներ չունենք, վարժական հավաքի շրջանակում ճանաչում են մեր սահմանը, որոշակի փորձառություն ձեռք բերում, իսկ այդ ընթացքում նույն ժամկետային զինծառայողները զբաղվում են մարտական պատրաստությամբ»,-ասել է նա:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն