Սևանա լճում հայտնաբերվել են ապօրինի 67 խեցգետնորսիչ և 18 ձկնորսական ցանց


 

Սևանա լճում հայտնաբերվել են ապօրինի 67 խեցգետնորսիչ և 18 ձկնորսական ցանց

  • 27-10-2025 13:13:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցները Սևանա լճում՝ Հայրավանքին հարող տարածքում, հայտնաբերել են ապօրինի 67 խեցգետնորսիչ և 18 ձկնորսական ցանց։
 
Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն․ 18 խեցգետին բաց է թողնվել լիճ:
 
Հիշեցնենք, որ Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 865-Ն որոշմամբ՝ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները, համաձայն որի՝ 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, իսկ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։
 
 Էկոպարեկային ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն