ՀՀ հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին


 

ՀՀ հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին

  • 27-10-2025 14:18:12   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին:
 
Մեր թիմի կազմում կլինեն 60 կգ՝ Կառլեն Դավթյանը, 65 կգ՝ Ժորա Գրիգորյանը, 71 կգ՝ Հովհաննես Հովհաննիսյանն ու 94 կգ՝ Հովհաննես Ղահրամանյանը: Հավաքականի մարզիչ՝ Երվանդ Կիրակոսյան, պատվիրակությունը կղեկավարի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:
 
Ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարը կանցկացվի Իրանի Բաբոլսար քաղաքում նոյեմբերի 1-6-ը:
 
 Ծանրամարտի ֆեդերացիա
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ