ՀՖՖ-ն՝ Պորտուգալիա-Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքի վերաբերյալ


 

ՀՖՖ-ն՝ Պորտուգալիա-Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքի վերաբերյալ

  • 27-10-2025 14:54:47   | Հայաստան  |  Սպորտ

 
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի 6-րդ տուրում կմրցի Պորտուգալիայի ազգային ընտրանու հետ։
 
Հանդիպումը կկայանա Պորտուի «Դրագան» մարզադաշտում։
 
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով այս հանդիպման՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորի տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայ երկրպագուների համար նախատեսված է S-50 սեկտորը։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:
 
Այն երկրպագուները, ովքեր ցանկանում են ներկա լինել Պորտուգալիա-Հայաստան հանդիպմանը, պետք է տոմսերի գնման համար վճարեն ստորև նշված հաշվեհամարով՝ պարտադիր նպատակ դաշտում նշելով իրենց էլեկտրոնային հասցեն և տոմսերի քանակը։
 
Վճարումը պետք է կատարել հետևյալ բանկային վավերապայմաններով․
 
Company Name: FOOTBALL FEDERATION OF ARMENIA NGO
Address: Yerevan, Khanjyan Street 27, 0010
Beneficiary Bank: ID BANK CJSC, Yerevan
Account number (AMD): 11817081065902
Account number (EUR): 11817081065905
Account number (USD): 11817081065901
Swift code: ANIKAM22
Tax code: 02566915
 
Մեկ տոմսի արժեքը՝ 28 եվրո (ներառյալ հարկեր)
Մեկ անձ կարող է գնել անսահմանափակ քանակի տոմս։
Վերջնաժամկետ՝ նոյեմբերի 3, ժամը 18:00։
 
Վճարումը ստանալուց հետո ՀՖՖ-ն տվյալ էլեկտրոնային հասցեին կուղարկի համապատասխան քանակի տոմսեր:
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ