Հուսով եմ, Գարեգին Երկրորդը իր լռությունը չի բացատրի <<ուշադրություն չդարձնելով>.Լիլիթ Դալլաքյան
28-10-2025 13:11:50 | Հայաստան | Մեկնաբանություն
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Անհասկանալի է Արշակ Սրբազանի պատասխանը.«ես արհամարհում եմ»։
Սա այն դեպքը չէ, որ պետք է արհամարհել։ Սա վատ «կոմենտ» չի սոցիալական ցանցերում կամ հարևանի բամբասանք: Ձեզ մեղսագրվող արարքի հետևանքով տուժում է մի ամբողջ կառույց, այն էլ հավատք քարոզող և սերմանող։
Պետք է նշել, որ տեսագրությունը կեղծ է, հարց բարձրացնել թե ով և որ թվականին է դա կատարել։ Դուք չե՞ք մտածում, որ եթե ձեր ասելով սա հերյուրանք է, ձեր ծառայակից հոգևորականների հեղինակությունն էլ է դրանից տուժում։
Հուսով եմ, Գարեգին Երկրորդը իր լռությունը չի բացատրի «ուշադրություն չդարձնելով»։ Հայ ժողովուրդը սպասում է և ուրախ կլինի, եթե բացահայտեք, որ այդ փաստերը կեղծ են»: