Սկսվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների առաջադրումը


 

Սկսվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների առաջադրումը

  • 30-10-2025 11:20:51   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում մեր համամասնական ցուցակի ձեւավորման գործընթացը սկսվում է:
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ․
 
1․ 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1–ից նոյեմբերի 30–ը ներառյալ։
 
2․ Ինքնառաջադրումը տեղի է ունենում info@civilcontract.am էլ․ փոստի հասցեին գրված համապատասխան նամակով, որին պետք է կցված լինի ինքնակենսագրական (կենսագրականի հղում)։ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք նամակին պետք է կցեն նաեւ ՔՊ Վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորության մասին տեղեկատվություն։
 
3․ Թեկնածուների գրանցումը իրականացնելու է ՔՊ Վարչությունը՝ 2025թ․ դեկտեմբերի 1–ից դեկտեմբերի 31–ն ընկած ժամանակահատվածում։
 
4․ Գրանցված թեկնածուները մինչեւ 2026թ․ փետրվարի 5–ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար, ՔՊ անդամները 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ»։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն