Քաղաքային խցանումների հարցը լուծելու համար շեշտը դրվելու է նաև անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների վրա․ Ավինյան


 

Քաղաքային խցանումների հարցը լուծելու համար շեշտը դրվելու է նաև անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների վրա․ Ավինյան

  • 31-10-2025 12:28:00   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքային խցանումների համակարգային լուծումը գտնելու նպատակով կայացել է Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը:
 
«Աշխատանքային խմբում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ: Վարչապետի հանձնարարությամբ քննարկվել են քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծումը գտնելու, մասնավորապես մեր քաղաքում շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային տրանսպորտի և ընդհանուր ճանապարհային կարգավորման հարցերը:
 
Շեշտը դրվելու է հանրային տրանսպորտի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա»,- ասված է հաղորդագրությունում։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն